Google-ը կդառնա բջջային կապի օպերատոր

Google Oracle court case San FransiscoGoogle ընկերությունը կդառնա բջջային կապի օպերատոր։ Խոսքը գնում է ոչ միայն ինտերնետ կապի մատակարարման, այլև Wi-Fi-ի միջոցով վիրտուալ օպերատոր դառնալու մասին։

Financial Times-ը գրում է, որ MWC 2015 ցուցահանդեսին Google-ի ղեկավարներից Սունդար Պիչային իր ելույթում նշել է, որ Google-y չունի սեփական ենթակառուցվածք, այդ իսկ պատճառով կաշխատի որպես վիրտուալ օպերատոր։ Ընկերությունը կհամագործակցի Sprint ու T-Mobile օպերատորների հետ։

Ընդ որում, ըստ Պիչայիի, Google-ը չի հավակնում դառնալ մեծ մասշտաբի օպերատոր։ Ընկերությունը պատրաստվում է բջջային կապի էկոհամակարգում ներդնել նոր տեխնոլոգիաներ։

Աղբյուրը՝ Financial Times