Դուբայում ցուցադրել են Ապագայի թանգարանի նախագիծը (լուսանկարներ)

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մոհամեդ իբն Ռաշիդը ալ-Մակտումը ներկայացրել է Դուբայի Ապագայի թանգարանի նախագիծը (Museum of the Future), որը քաղաքում կկառուցվի 2017թ․։ Այս մասին հաղորդում է GulfNews.com-ը։

Թանգարանը միաժամանակ կկատարի երկու ֆունկցիա՝ կտրամադրի ցուցահանդեսային տարածքներ և կծառայի որպես գիտական ինկուբատոր։ Ցուցահանդեսների համար նախատեսված հատվածում կներկայացվեն ժամանակակից դիզայնի նմուշներ, տեխնոլոգիական տարբեր ձեռքբերումներ և կոնցեպտներ, իսկ ինկուբատորում մասնագետները կաշխատեն ՏՏ նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Թանգարանը կկառուցվի Էմիրատների աշտարակում, կառուցման վրա կծախսվի $135 մլն դոլար։