Apple-ը երկու տարի առաջ ստեղծել է գաղտնի լաբորատորիա, որն, ինչպես պարզվել է, ֆիտնեսի ակումբ է, որտեղ աշխատակիցները զբաղվում են սպորտով ու միաժամանակ օգնում Watch խելացի ժամացույցի մշակմանը։ Ընկերությունը սարքի վաճառքի մեկնարկին ընդառաջ լրագրողներին հրավիրել է իր լաբորատորիա։
Լաբորատորիան նման է սովորական ֆիտնես-ակումբի, սակայն մարզվողները կրում են տարբեր սենսորներ ու դիմակներ, որոնք հետևում են շնչառությանը, սրտի աշխատանքին և այլ տվյալներին։
Apple-ի ղեկավարներից Ջեֆ Ուիլյամսի խոսքով՝ լաբորատորիայի աշխատանքներին մասնակցողները տեղյակ չեն եղել, որ անցկացվում է սարքի փորձարկում։
Աղբյուրը՝ ABC News