Թուրքիան անօդաչու նավեր է ստեղծել

Անկարան այնքան գոհ է Արցախում թուրքական անօդաչու թռչող սարքերի գործողություններից, որ ծրագրում է թուրքական նավատորմի մի ամբողջ հատված անօդաչու դարձնել:

Մասնավորապես, նախատեսվում է կառուցել ավելի քան 100 «SİDA» անօդաչու նավեր, որոնք հագեցած են 4 «Javelin» հրթիռային համակարգերով և 2 թուրքական «L-UMTAS» համալիրներով: Օրերս գործարկվեց առաջին նավը: Թուրքական անօդաչու նավերի օգտագործման հնարավորությունը մոտ 400 կմ է: Եվ կրկին, սա Էգեյան ծովում գերակա դիրք գրավելու համար է։