Atmel ընկերությունը թողարկել է SMART SAM L21 չիպեր, որոնց հաճախականությունը չի գերազանցում 48 ՄՀց-ը, էներգաօգտագործումն ակտիվ ռեժիմում շատ ցածր է։ Այն ունի 256 կբ ներքին հիշողություն և 40 կբ օպերատիվ։ Այսօրվա համար չափազանց թույլ տվյալներ են, սակայն նման պրոցեսորները կարող են օգտագործվել տվյալները սենսորներից վերցնելու և դրանք ամպային ռեժիմ տեղափոխելու համար։
Այսինքն՝ հիմնական մշակումը կկատարվի օնլայն, ինչի համար պարզապես կարիք չկա, որ պրոցեսորը շատ հզոր լինի։ Նման չիպեր կարող են օգտագործվել, օրինակ, խոհանոցի խելացի տեխնիկայում, կրելի սարքերում, թևնոցներում և այլն։
Քիչ էներգիա ծախսող այս պրոցեսորները մարտկոցի մեկ լիցքավորմամբ կկարողանան աշխատել ոչ միայն տարիներ, այլև տասնամյակներ։
Աղբյուրը՝ Ars Technica