Ապրիլի 7-ի դուդլը՝ Google-ի տեղայնացված պատրաստի մոդել (տեսանյութ)

Google-ի գլխավոր կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանի օգտագործողները: Դուդլը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին՝ Ապրիլի 7-ին։ Դուդլի հղման վրա սեղմելով՝ կտեսնեք «Մայրության և գեղեցկության օր» հարցման արդյունքները, որոնցից առաջինը Wikipedia-ի հոդվածն է։

Սակայն Google-ի Դուդլների արխիվում փնտրելիս հայտնաբերում ենք,  որ այս նույն դուդլը կիրառվել է տարբեր երկրներում հենց Մայրերի օրերի համար, օրինակ՝ Սլովենիայում մարտի 25-ին։