Intel-ի 3D-տեսախցիկը տեղավորվում է սմարթֆոնում

Intel Developer Forum միջոցառման ժամանակ Intel ընկերությունը ներկայացրել է եռաչափ RealSense տեսախցիկը, որը կարողանում է ֆիքսել տեսարանի «խորությունը»։ Այն չափսերով այնքան փոքր է, որ կարելի է տեղադրել սմարթֆոնի մեջ։

Սարքը կարող է տեղադրվել 6 դյույմ անկյունագծով սմարթֆոնների մեջ։ Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են ցուցադրել, թե ինչպես է տեսախցիկը նկարահանում, ինչից կարելի է ենթադրել, որ այն դեռ վերջնականապես պատրաստ չէ։

RealSense-ը կկարողանա ճանաչել ժեստերը, կսկանավորի եռաչափ օբյեկտները։

Աղբյուրը՝ Engadget