Apple-ը մեկ օրում վաճառել է 1 միլիոն խելացի ժամացույց

Ապրիլի 10-ին մեկնարկել է Apple Watch խելացի ժամացույցի վաճառքը, և 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում ձևակերպվել է 957 հազար պատվեր: Այս տվյալները ներկայացրել է Slice Intelligence ընկերությունը՝ կատարելով հարցումներ: Իսկ պաշտոնական տվյալներ Apple-ն առայժմ չի հրապարակել:

Slice-ի տվյալներով՝ ամենամեծ պահանջարկն ունեցել է Watch-ի սպորտային տարբերակը, որի գինը սկսում է 349 դոլարից: Գնորդների մեծ մասը նախընտրել է ժամացույցի սև տարբերակը: Անկախ մոդելից՝ նրանց 72%-ը հիմնականում նախապատվությունը տվել է 42 մմ կորպուսով տարբերակին:

Գնորդների 72%-ը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել Apple-ի մեկ այլ արտադրանք՝ սմարթֆոն, պլանշետ կամ նոութբուք, իսկ 21%-ը գնել է iPhone 6 կամ 6 Plus մի քանի ամիս առաջ:

Apple Watch-ի պատվերները կկատարվեն 4–6 շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը՝ Slice Intelligence