BMW Group ավտոկոնցերնը հայտարարել է մոտ 92 հազար Mini Cooper-ներ հետ կանչելու մասին։ Այս մեքենաներում գտնվել է թերություն, որը կարող է խանգարել վթարի ժամանակ անվտանգության բարձիկների բացվելուն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ադմինիստրացիայի (National Highway Traffic Safety Administration, NHTSA) կայքում նշված է, որ հետ են կանչվելու 59,27 հազար Mini Cooper, որոնք թողարկվել են 2005-2006թթ․, ինչպես նաև 32,53 հազ․ Cooper S՝ արտադրված 2005-2008 թթ․։ Գործընթացը կսկսվի մայիսի մեկին։
Թերություն ունեցող Mini-ներում հայտնաբերվել է, որ նստատեղի՝ վարորդի ներկայությունը զգացող սենսորը երբեմն անջատվում է, ինչը նշանակում է, որ վթարների ժամանակ մեքենան հնարավոր է «չհասկանա», որ վարորդը գտնվում է մեքենայում և չի բացի անվտանգության բարձիկները։
Աղբյուրը՝ Reuters