Ռեպորտաժ սոցցանցերից․ օգտագործողները բողոքում են Apple Watch-ի կոտրվող էկրանից

Ապրիլի 24-ին վաճառքի է դուրս եկել Apple Watch խելացի ժամացույցը, իսկ մի քանի օր անց սոցցանցերում սկսեցին հայտնվել կոտրված ու քերծված ժամացույցի նկարները։ Պարզվում է, որ նման վտանգներից չի պաշտպանում նաև այնպիսի ամուր նյութը, ինչպիսին է շափյուղան։

Apple Watch Sport-ի դեպքում էկրանը շատ հաճախ վնասվում է, ճաքեր են առաջանում, լինում են դեպքեր, երբ էկրանն ամբողջովին կոտրվում է։


Չնայած նրան, որ Apple Watch-ի մետաղյա տարբերակը պաշտպանված է շափյուղային ապակով, որը տեսականորեն հնարավոր է խազել միայն ադամանդով, օգտագործողները փաստում են, որ էկրանն արագ կարող է վնասվել այլ առարկաների հետ շփումից։

688205a2a4aa3e

Mobile Research Group-ի վերլուծաբան Էլդար Մուրտազինը նշում է, որ շատ հեշտ քերծվում է նաև ժամացույցի մետաղական ամրակը, բացի այդ՝ մարտկոցի լիցքը ամբողջ օրվա ընթացքում չի բավականացնում։

Apple-ը հայտարարել է, որ փոխանակման ենթակա են միայն այն ժամացույցները, որոնց էկրանի տակ փոշի է հավաքվել կամ որոնց սրտի աշխատանքի սենսորը չի աշխատում։ Իսկ եթե էկրանը կոտրվի կամ վնասվի, վերանորոգումը կատարվում է միայն վճարովի պայմանով։

Աղբյուրը՝ tjournal