KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի-Կուոն, ով հայտնի է Apple-ի արտադրանքի վերաբերյալ իր ճշմարիտ կանխատեսումներով, խոսել է հաջորդ սերնդի iPhone-ի մասին։ Փորձագետի կարծիքով՝ սմարթֆոնի տարբերակներից մեկը կթողարկվի վարդագույն ոսկուց պատյանով:
Չի-Կուոն չի նշել, սակայն, խոսքը գնում է ոսկեջրած պատյանի, թե վարդագույն ոսկուց պատրաստված պատյանի մասին։ Առաջին դեպքում iPhone-ը շատ բարձր գին կունենա։
Ներկայումս iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը թողարկվում են երեք գույներով՝ արծաթագույն, մուգ մոխրագույն և ոսկեգույն։
Վերլուծաբանը խոսել է նաև սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի մասին։ Ըստ նրա՝ նոր iPhone-ները կստանան 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, նոր A9 պրոցեսորներ, ինչպես նաև ավելի կատարելագործված տեսախցիկ՝ 12 ՄՊ թույլատրությամբ։ Բացի այդ՝ նոր iPhone-ը կապահովի Force Touch տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սարքին «հասկանալ» հպման ուժգնությունը։
Աղբյուրը՝ AppleInsider.com