Google ընկերությունը փորձարկում է Glass խելացի ակնոցի նոր մոդել, որը նախատեսված է կորպորատիվ սեկտորի համար։ 9to5mac-ը գրում է, որ Enterprise Edition-ը կստանա ավելի մեծ շրջանակ, ինչը կապահովի ավելի լայն դիտանկյուն։
Glass-ի այս տարբերակն օգտագործողները, բարձրացնելով գլուխը, կկարողանան տեսնել վիրտուալ պատկերն անմիջապես իրենց առջևում։ Այլևս կարիք չի լինի գլուխն աջ կողմի վրա շրջել։
Enterprise Edition կոչվող տարբերակը կհամալրվի Intel Atom-ի էներգախնայող չիպերից մեկով, մոդելը չի նշվում։ Ըստ աղբյուրի՝ նոր չիպն ավելի արդյունավետ է աշխատում և խնայում է մարտկոցի էներգիան։
Աղբյուրը՝ 9to5mac