Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ հաքերային հարձակման արդյունքում գողացվել են ավելի քան 20 մլն պետծառայողների անձնական տվյալները։ Հարձակման մասին հայտնի է եղել նաև ավելի վաղ, սակայն այն ժամանակ խոսքը գնում էր շատ ավելի փոքր վնասի մասին։
Интерфакс-ը գրում է, որ գողացված տվյալներում կան այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են պետծառայողների աչքերի գույնը, վնասակար սովորություններն ու ֆինանսական գործարքների մասին տվյալներ։ Հաքերների ձեռքում են հայտնվել նաև պետծառայողների ընտանիքների անդամների մասին տվյալներ, որոնք շատ հաճախ պահպահվում են առանց կոդավորման։
Հունիսի 4-ին հարձակման մասին հայտարարեց ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը։ Այդ ժամանակ խոսքը գնում էր 4,2 մլն պետծառայողների տվյալների յուրացման մասին։ Նշենք, որ սա առաջին հարձակումը չէ․ 2013-ին հաքերները գողացան 25 հազար մարդկանց անձնական տվյալներ։