Google ընկերությունը որոշել է ս․թ․ օգոստոսի 1-ից դադարեցնել Google+ Photos ծառայության աշխատանքը։ Սկզբում չի աշխատի Android հավելվածը, այնուհետև կդադարեցվի iOS և վեբ-տարբերակների աշխատանքը։
Բոլոր օգտագործողներին կառաջարկվի անցում կատարել Google Photos-ին, սակայն նույնիսկ եթե օգտագործողը չցանկանա օգտվել նոր ծառայությունից, նրա նկարները չեն կորչի և միշտ հասանելի կլինեն Google Takeout-ից կամ photos.google.com-ից բեռնելու համար։
Երկու ծառայությունների միջև տարբերությունն այն է, որ Google Photos-ից օգտվելու համար անհրաժեշտ չէ մուտք գործել Google + սոցցանց։
Աղբյուրը՝ Google