WiFiMapper․ բաց wi-fi-ների որոնում ցանկացած քաղաքում

Աշխարհի Wi-Fi կետերի ամենամեծ բազան հասանելի է դարձնում WiFiMapper հավելվածը, որը կօգնի ոչ միայն իմանալ բաց wi-fi-ներ ունեցող սրճարանների տեղը, այլև տեղեկանալ՝ ինչքանով է համեղ այնտեղ մատուցվող սուրճը։

Անծանոթ քաղաքներում կողմնորոշվելն այս հավելվածի հետ դառնում է ավելի հեշտ։ WiFiMapper-ն ունի ավելի քան 500 մլն կետերի բազա, որոնցից 2 միլիոնը խորհուրդ են տալիս իրենք օգտագործողները։ Հավելվածը քարտեզի վրա ցուցադրում է մոտակա անվճար կետերը։

WiFiMapper-ի Android-տարբերակը կարող եք բեռնել այստեղ, իսկ iOS-ը՝ այստեղ։