Լուրեր են պտտվում, որ Apple ընկերությունը ցանկանում է բջջային օպերատոր դառնալ և արդեն իսկ սկսել է փորձարկել սեփական մշակումները։
Առայժմ պարզ չէ, թե երբ ընկերությանը կհաջողվի նման գործունեություն իրականացնել, սակայն հայտնի է, որ Apple-ը չունի համապատասխան բջջային ենթակառուցվածք, այնպես որ սեփական ծառայությունները գործարկելու համար այն ստիպված կլինի օգտագործել այլ օպերատորների ցանցերը։
Նշենք, որ Apple-ի սմարթֆոնները ևս թողարկվում են կողմնակի ընկերությունների գործարաններում, սակայն սա չի խանգարում, որպեսզի ընկերությունը մեծ հաջողության հասնի իր բիզնեսում։
Աղբյուրը՝ Business Insider