JustTheBell խորանարդ զարթուցիչը կազատի ննջասենյակն այլ սարքերից (տեսանյութ)

Դիզայներ Իգնասի Ջիրոն դրամահավաք է կազմակերպել  JustTheBell զարթուցիչի թողարկման նպատակով։ Վերջինս մինիմալիստական ոճի զարթուցիչ է, որի նպատակն է ննջասենյակն ազատել տարբեր էլեկտրոնային սարքերից։ Խորանարդի կողմը 8 սմ է։

JustTheBell-ը սինքրոնազվում է բջջային սարքերի հետ Bluetooth-ի միջոցով։ Նշված ժամանակ խորանարդն արթնացնում է օգտագործողին սովորական զարթուցիչի նման։

JustTheBell-ը համատեղելի է iOS ու Android-սարքերի հետ, նախապատվերի դեպքում հնարավոր է ձեռք բերել սարքը 50 եվրոյով։ Առաքումը նախատեսվում է սկսել հաջորդ գարնանը։

Աղբյուրը՝ Kisskissbankbank