Samsung-ն առաջարկում է 1 դոլարի դիմաց փոխանակել iPhone-ը նոր Galaxy սմարթֆոնների հետ

Samsung ընկերությունը որոշել է յուրովի մրցել իր գլխավոր մրցակցի՝ Apple ընկերության հետ։ Androidcommunity-ն գրում է, որ կորեական ընկերությունը ամերիկացի օգտագործողներին պատրաստվում է մեկ ամսով փորձարկելու նպատակով տրամադրել իր նոր սմարթֆոնները։ Օգտագործողները պետք է վճարեն սիմվոլիկ գումար՝ ընդամենը 1 դոլար։

iOS-օգտագործողներից պահանջվում է միայն այցելել iPhonе-ից SamsungPromotions.com կայք, ընտրել Galaxy-ի վերջին մոդելներից որևէ մեկը (Galaxy S6, Galaxy S6 Edge, Galaxy S6 Edge Plus կամ Galaxy Note 5) և վճարել 1 դոլար։

samsung-test-drive.@750

30-օրյա փորձարկումից հետո օգտագործողները պետք է կամ վերադարձնեն սարքը կամ գնեն այն՝ վճարելով ամբողջ արժեքը։

Աղբյուրը՝ Androidcommunity