uTorrent-ը գումար կխնդրի օգտագործողներից

Աշխարհի ամենահայտնի torrent-ծրագրերից մեկը պատրաստվում է գումար խնդրել օգտագործողներից, քանի որ ներկայիս մեթոդներով ընկերությունը չի կարողանում եկամուտ ապահովել։

uTorrent-ն ի սկզբանե լիովին անվճար էր, սակայն մի քանի տարի առաջ մշակողները թողարկեցին վճարովի Pro-տարբերակը, որն ունի ընդլայնված ֆունկցիոնալ, իսկ անվճար տարբերակում ցուցադրվում է գովազդ։ Բացի այդ՝ ծրագիրը տեղադրելիս առաջարկվում է նաև տեղադրել այլ ծրագրեր։

TorrentFreak-ը գրում է, որ անվճար տարբերակն օգտագործողներին կառաջարկվի գովազդը չտեսնելու համար ամսական կամ տարեկան վճարում կատարել։ Նշենք, որ uTorrent-ն ունի ամսական 150 մլն օգտագործող։

Աղբյուրը՝ TorrentFreak