Instagram ընկերությունը մի քանի կարևոր ֆունկցիաներ է ավելացրել ծառայության մեջ, որոնք թույլ կտան ուղիղ հաղորդագրություններ ուղարկել օգտագործողներին։ Նորամուծությունը հասանելի է Instagram-ի iOS և Android հավելվածների 7.5 տարբերակում։
Հաղորդագրություններ կարելի է ուղարկել անմիջապես լրահոսից՝ ընտրելով որևէ նկար կամ տեսահոլովակ։ Ավելի վաղ Instagram Direct-ով հնարավոր էր ուղարկել միայն լուսանկարների օրիգինալները։
Փոխվել է նաև Instagram Directի կառուցվածքը։ Այժմ այն թույլ է տալիս տեսնել հաղորդագրությունների պատմությունը։
Աղբյուրը՝ Instagram