Samsung ընկերությունը IFA 2015 ցուցահանդեսին ներկայացրել է նոր սարք, որը նախատեսված է քնի որակը լավացնելու համար։ SleepSense սարքը միանում է հեռուստացույցին, օդորակչին, մեդիա-կենտրոնին ու տնային այլ տեխնիկային և կառավարվում բջջային հավելվածի միջոցով։
Սարքը տեղադրվում է օգտագործողի բարձի տակ։ Երբ SleepSense-ը զգում է, որ օգտագործողը քնել է, ավտոմատ անջատում է հեռուստացույցն ու այլ սարքերը և ընդհակառակը միացնում է սուրճի մեքենան, երբ օգտագործողն արթնանում է։
Քնի ժամանակ սարքը հետևում է սրտի աշխատանքին ու շնչառության հաճախությանը, ֆիքսում է, թե քանի անգամ է արթնացել օգտագործողը։ Բոլոր տվյալները գրանցվում են հավելվածում։
SleepSense-ի թողարկման ամսաթիվն ու գինը կհաղորդվեն լրացուցիչ։
Աղբյուրը՝ Samsung