Հրաժեշտ տանք Adobe Flash-ին

Adobe Flash տեխնոլոգիան օգտագործող կայքերի թիվը նվազել է 22%-ով։ Alexa կայքի տվյալներով՝ վերջին չորս տարում Flash-ով կայքերի թիվը կիսով չափ կրճատվել է։

Աստիճանաբար ավելի մեծ թվով ընկերություններ են հրաժարվում Flash-ից, քանի որ ինտերնետ-դիտարկիչները այլևս չեն ապահովում այս տեխնոլոգիան։ Օրինակ՝ Firefox-ում Adobe Flash Player-ն անջատված է ի սկզբանե։ Բացի այդ, ինչպես գիտեինք, Google-ը սեպտեմբերի 1-ից հրաժարվել է Flash Player-ից, իսկ YouTube-ում տեսանյութերը փոխարկվում են HTML ձևաչափի։

Adobe Flash-ի դեմ պայքարող առաջին մարդկանցից մեկը Սթիվ Ջոբսն էր, ով կոչում էր այդ տեխնոլոգիան հնացած ու խրախուսում անցնել HTML5-ի։