Nexus-սմարթֆոններն սկսել են ստանալ Android 6.0 թարմացումը

Android 6.0 Marshmallow-ն երեկվանից արդեն հասանելի է Nexus օգտագործողների համար․ բջջային օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը տեղադրվել է Google-ի պաշտոնական կայքում, բացի այդ՝ Nexus-ները սկսել են ստանալ թարմացումը նաև ինտերնետով։

Android 6.0 Marshmallow-ն համատեղելի է Nexus 5, Nexus 6 սմարթֆոնների, Nexus 9 և Nexus 7 (2013) պլանշետների, ինչպես նաև Nexus Player-ի հետ։ Ինչ վերաբերում է Nexus 5X և Nexus 6P մոդելներին, ապա դրանք կվաճառվեն միանգամից Marshmallow ՕՀ-ով։

Android Marshmallow-ի ու Android Lollipop-ի վիզուալ համեմատությունը դիտեք այստեղ։

Աղբյուրը՝ Android Official Blog