Facebook-հավելվածում հայտնվել է անձնական օգնական (տեսանյութ)

Facebook սոցցանցը հայտարարել է, իր բջջային հավելվածում արդեն կա անձնական օգնական, որը հիշեցնում է Google Now-ին։ Ավանդական ծանուցումների հետ միասին այժմ օգնականը կցուցադրի ընկերների կյանքի կարևոր իրադարձությունները, կհիշեցնի սիրելի շոուների ու սերիալների ցուցադրությունների մասին և այլն։

Բացի այդ՝ օգտագործողի գտնվելու վայրից կախված կցուցադրվեն տվյալ տարածքի վերաբերյալ նորություններ, գրառումներ, եղանակի տեսություն, մոտակա ժամանցի վայրերի մասին ինֆորմացիա և այլն։

Կատարելագործված «Ծանուցումներ» բաժինը շուտով հասանելի կլինի ԱՄՆ-ում, այնուհետև՝ ամբողջ աշխարհում։