Mitsubishi Electric ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիա, որը կարողանում է հետևել, թե վարորդն ուշադիր է, թե ոչ։ Տեխնոլոգիան աշխատում է հատուկ ալգորիթմի միջոցով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիան հետևում է արագությանը, ղեկի պտտման սահունությանը, ինչպես նաև վարորդի սրտի աշխատանքի հաճախականությանը, գլխի դիրքին և այլ տվյալներին։
Օգտագործելով վերոնշյալ տվյալները և հայտնաբերելով շեղում՝ համակարգը կզգուշացնի վարորդին պոտենցիալ վտանգի մասին։
Ըստ Mitsubishi Electric-ի մասնագետների՝ նոր տեխնոլոգիան ունակ է 66%-ով կրճատել վարորդի վարքի վերաբերյալ կանխատեսումներում արվող սխալները։
Տեխնոլոգիան կցուցադրվի Tokyo Motor Show 2015 ցուցահանդեսում, որը կանցկացվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 8-ը։ Իսկ մեքենաներում այն կներդրվի 2019թ.։
Աղբյուրը՝ Mitsubishi Electric