Apple ընկերությունը Թայվանում բացել է գաղտնի լաբորատորիա, որի նպատակն է ստեղծել առավել բարակ, թեթև, վառ և էներգաարդյունավետ էկրաններ: Լաբորատորիայում աշխատում են 50 մասնագետներ, որոնք նախկինում աշխատել են այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են AU Optronics և Qualcomm-ը։ Ի դեպ, շինությունը, որն այժմ զբաղեցրել է Apple ընկերությունը, մինչ այդ պատկանել է Qualcomm -ին։
Լաբորատորիայում աշխատանքները մեկնարկել են այս տարի։ Ինչպես հայտնի է, Apple ընկերությունն իր սարքերում տեղադրվող էկրանները գնում է Samsung Electronics, LG Display, Sharp և Japan Display ընկերությունից։ Ստեղծելով իր սեփական արտադրական տեխնոլոգիաները` Apple–ը կարող է էկրաններ պատվիրել համեմատաբար ոչ խոշոր արտադրողներից, ինչպիսիք են թայվանական AU Optronics կամ Innolux ընկերությունները։
Bloomberg-ը գրում է, որ Apple ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկանաբանել լաբորատորիայի մասին լուրերը։
Աղբյուր`Bloomberg