Էլեկտրական սարքերի արտաքին տեսքն ու հնարավորությունները մեծամասամբ կապված են կոնստրուկտիվ տարրերի սահմանափակ ընտրության հետ: Օրինակ` էլաստիկ տպագրական պլատայի ավելացումը ժամանակակից կոշտ և ոչ ճկուն պլատաներին նոր հնարավորություններ կբացահայտեր: Panasonic ընկերությունը խոստացել է ցուցադրել նման պլատաներ Printed Wiring Boards Expo ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 13-15-ը Տոկիոյում:
Էլաստիկ տպագրական պլատաների համար հիմք է հանդիսանում դիէլեկտրիկ ժապավենը, որն ունակ է արտաքին ուժի ազդեցության ներքո երկարել մինչև 150%, այնուհետև վերադառնալ նախկին տեսքին: Ձգման արագությունը 25մմ/ր է, վերականգման արագությունը` 0.1մմ/ր:
Բացի այդ` կայանալիք ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվեն նաև հաղորդիչ մածուկն ու թափանցիկ էլեկտրոդները, որոնք հետագայում օգտագործվելու են էլաստիկ պլատաների ստեղծման համար:
Աղբյուրը` Nikkei