LG ընկերությունը ներկայացրել է միջին դասի իր երկու նոր սմարթֆոնները, որոնք, ըստ ընկերության ներկայացուցիչների, դիտվում և աշխատում են, ինչպես բարձր դասի ցանկացած սմարթֆոն։ Նորույթները կոչվում են LG K7 և LG K10:
Առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել վերջիններիս դիզայնին։ Սմարթֆոնների էկրանը պաշտպանված է կլորացված 2.5D ապակիով։ Ետնամասը նույնպես պաշտպանված է անհարթություններով։ Համաձայն LG-ի ոճին՝ բոլոր կոճակները տեղադրված են ետին հատվածում։
LG K10-ը հասանելի կլինի սպիտակ, ոսկեգույն, կապույտ տարբերակներով։ Վերջինիս առանձնահատկությունները հետևյալն են.
-5.3 դյույմ անկյունագծով HD էկրան,
-8 միջուկային պրոցեսոր՝ 1,44 ԳՀց կամ 4 միջուկային պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ,
-4 միջուկային պրոցեսոր (1,3 ԳՀց)՝ 3G-ի համար,
-1,3 մեգապիկսել հիմնական տեսախցիկ LTE-ի համար և 8 մեգապիկսել հիմնական տեսախցիկ՝ 3G-ի համար,
— 8 կամ 5 մեգապիկսել դիմային տեսախցիկ՝ կախված մոդելից,
-2, 1.5 կամ 1 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ կախված մոդելից,
-16 կամ 8 ԳԲ ներքին հիշողություն,
-մարտկոցի տարողություն՝ 2300 մԱԺ,
-Android 5.1 օպերացիոն համակարգ։
LG K7 մոդելն առկա կլինի սպիտակ, սև և ոսկեգույն տարբերակներով։ Վերջինիս առանձնահատկությունները հետևյալն են.
-5 դյույմ անկյունագծով FWVGA էկրան,
-4 միջուկային պրոցեսոր՝ 1,1 ԳՀց և 1.3 ԳՀց հաճախականությամբ՝ միաժամանակ և LTE, և 3G-ի համար,
-8 կամ 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ,
-5 մեգապիկսել դիմային տեսախցիկ,
-1,5 կամ 1 ԳԲ օպերատիվ հիշողություն,
-16 կամ 8 ԳԲ ներքին հիշողություն,
-մարտկոցի տարողություն՝ 2125 մԱԺ
-Android 5.1 օպերացիոն համակարգ։
Ցավոք, գինը և վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չեն։