Պաշտոնապես ներկայացվել է Oppo F1 սմարթֆոնը

Վիետնամում Oppo ընկերությունը ներկայացրել է իր Oppo F1 սմարթֆոնը, որը դարձել է Oppo F դասի առաջին մոդելը: Նորույթն ունի 8 մեգապիկսել դիմային տեսախցիկ՝ ¼ դյույմ սենսորով, ինչպես նաև 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ՝ լուսադիոդային լուսարձակմամբ։ Սմարթֆոնն ունի 5 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ HD ձևաչափով (1280×720 թույլատրելիություն) և Gorilla Glass 4 ապակյա թաղանթ՝ 2․5D ձևաչափով և կորացված եզրերով։

Սարքն ունի 18 միջուկային Qualcomm Snapdragon 616 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին հիշողություն՝ մինչև 128 ԳԲ ծավալով microSD քարտի հնարավորությամբ։ Մարտկոցի տարողությունը կազմում է 2500 մԱԺ։ Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի տեղ, 4G LTE, WiFi (802.11 b/g/n), Bluetooth 4.1 և GPS մոդուլներ:

Oppo F1-ն ունի ալյումինե կաղապար։ Վերջինիս չափսերն են 143․5x71x7.25 մմ, իսկ քաշը 134 գրամ է։ Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով։ ԱՄՆ–ում այն կարժենա 290 դոլար։

Աղբյուր՝ FoneArena