Giffage. հեշտ և արագ տարբերակ` iPhone-ով գիֆեր փնտրելու և ստեղծելու համար

Շատ կան iOS-հավելվածներ գիֆեր փնտրելու համար, սակայն Giffage-ը տարբերվում է մնացածից իր ֆունկցիոնալությամբ և աշխատանքի արագությամբ:

Իր ստեղնաշարի հնարավորություններով Giffage-ը չի տարբերվում անալոգներից, բացառությամբ մեկ առանձնահատկության՝ այն արագ է աշխատում:

Գիֆը գտնելու համար պետք է հավաքել «բանալի» բառեր կամ ընտրել անիմացիա` ըստ կատեգորիայի: Մեկ հպումը կպատճենի քլիփբորդի մեջ ընտրված գիֆը, երկակի հպման դեպքում՝ նրա հասցեն, իսկ երկար սեղմելու դեպքում կպահպանի «ընտրյալների» մեջ: Դուք ինքներդ էլ կարող եք գիֆ պատրաստել և արագ տեղադրել այն Instagram-ում կամ ուղարկել iMessage-ով:

Աղբյուրը՝ lifehacker