DoorBot-ը թույլ կտա սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով տեսնել, թե ով է թակում տան դուռը (տեսանյութ)

Արդյոք հիասքանչ չէր լինի կարողանալ պատասխանել դռան թակոցին սմարթֆոնի միջոցով: Նման հնարավորություն է ստեղծել նոր Doorbot սարքը, որն իրենից ներկայացնում է Wi-Fi-ով համալրված դռան զանգ. երբ որևէ մեկը սեղմում է զանգի կոճակը, սարքն միանգամից տեսաձայնային ալիք է ուղարկում Ձեր սմարթֆոնին:

Սարքն աշխատում է 4 AA չափի մարտկոցներով, որոնք, ըստ արտադրողի հավաստման, կարող են ծառայել 9-12 ամիս: Սարքը հեշտությամբ ամրացվում է տան դռանը: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել անվճար հավելված` նախատեսված iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար:

Սարքում ներկառուցված է նաև փոքրիկ միկրոֆոն, որը թույլ է տալիս խոսել այցելած հյուրի հետ, նույնիսկ երբ դուք գտնվում եք հարյուրավոր կիլոմետրեր հեռու Ձեր տանից:

Այս նորարության հեղինակն է  Edison Junior կազմակերպությունը: Կազմակերպությունը, սակայն, չի պատրաստվում բավարարվել միայն DoorBot-ով, այն ծրագրում է հետագայում միավորել DoorBot-ը Lockitron-ի հետ: Հիշեցնենք, որ Lockitron-ը Apigy ընկերության կողմից ստեղծված սարք է, որը թույլ է տալիս բացել տան դուռը սմարթֆոնի միջոցով: Այսպիսով, օգտատերը հնարավորություն կունենա ոչ միայն իմանալու, թե ով է իր հյուրը, այլև կարող է հեռակա բացել դուռը նրա առջև և ներս թողնել:

https://www.youtube.com/watch?v=lJwF5JLFfGE

Աղբյուրը` Mashable