Uber-ի նախկին վարորդը թողարկելու է Uber-ին հակառակորդ ծառայություն

File illustration picture showing the logo of car-sharing service app Uber on a smartphone next to the picture of an official German taxi sign in Frankfurt, September 15, 2014. A Frankfurt court earlier this month instituted a temporary injunction against Uber from offering car-sharing services across Germany. San Francisco-based Uber, which allows users to summon taxi-like services on their smartphones, offers two main services, Uber, its classic low-cost, limousine pick-up service, and Uberpop, a newer ride-sharing service, which connects private drivers to passengers - an established practice in Germany that nonetheless operates in a legal grey area of rules governing commercial transportation. REUTERS/Kai Pfaffenbach/Files (GERMANY - Tags: BUSINESS EMPLOYMENT CRIME LAW TRANSPORT)

Uber-ի նախկին վարորդ Քրիստոֆեր Դեյվիդը ԱՄՆ-ում պատրաստվում է թողարկել յուրօրինակ «անտի-Uber»` տաքսի պատվիրելու համար նախատեսված  Arcade City ծառայություն, որի վարորդները հնարավորություն կունենան ինքնուրույն սահմանել սակագներ և ընդունել վճարումներ` blockchain համակարգի շնորհիվ:

Arcade City-ի հիմնադրի խոսքով՝ նման ծրագրի գաղափարը առաջացավ միայն անցած տարվա դեկտեմբերի վերջերին, երբ Uber-ի վարորդները բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ կապված սակագների հարկադրաբար իջեցման հետ:

«Այս բողոքների ֆոնի վրա ինձ համար պարզ դարձավ, որ ժամանակն է ստեղծել ապակենտրոնացված այլընտրանք»,-պատմում է Դեյվիդը:

Նրա կարծիքով՝ Uber-ի և Lyft-ի նման մեծ կազմակերպությունների հիմնական թույլ տեղը նրանց կենտրոնացված կառավարման համակարգն է: ArcadeCity-ում Դեյվիդն պատրաստվում է մտցնել հնարավորինս ապակետրոնացված համակարգ, որում վարորդներին թույլ կտրվի լիովին ազատ կերպով համաձայնեցնել սակագինը և վճարման կարգը օգտատերի հետ, իսկ հենց վճարումն իրականացնել blockchain համակարգի միջոցով:

Ծառայության մեկնարկից որոշ ժամանակ անց վարորդները կկարողանան պահպանել վճարումների ամբողջ ծավալը: Իսկ հետագայում, երբ վարորդները կսկսեն տոկոսներ վճարել ընկերությանը, ապա դրանք կլինեն ավելի ցածր, քան մեծ ընկերություններին վճարված տոկոսները, 10%` 20-25%-ի դիմաց:

MVP-տարբերակով հավելվածի թողարկումն iOS և Android համակարգերի համար նախատեսված է այս տարվա փետրվարի 14-ին: Դեյվիդի խոսքերով՝ ArcadeCity-իի վարորդների քանակն օրական աճում է 100-ով այն բանից հետո, երբ Uber-ն և Lyft-ը իջեցրել են սակագները:

Աղբյուրը`  Rusbase