.am-ը 2015-ի վերջին եռամսյակի տվյալներով ամենամեծ աճ գրանցած դոմեյններից է

Եվրոպական երկրների դոմեյնների կառավարիչների միության (CENTR)  DomainWire Stat եռամսյա զեկույցից պարզ է դարձել, որ հայկական .am-ը աճի տեսանկյունից առաջընթաց է արձանագրել` զբաղեցնելով երրորդ տեղը:

Ամենամեծ աճը գրանցած դոմեյնն է չինականը (30.8%  աճ), երկրորդ տեղում է Էստոնիան (20.8% աճ), որին հաջորդում է Հայաստանը (18.1% աճ) իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Ալժիրը (3.9% աճ):

Հայաստանը երրորդն է նաև Եվրոպայում` զիջելով միայն Էստոնիային (21%) և Մոնտենեգրոյին (19%) և առաջ անցնելով Պորտուգալիայից (3%) և Թուրքիայից (2%):

DomainWire Stat(.am) 3

 

Հավելենք, որ .am դոմենային գոտին գրանցվել է 1994 թվականի օգոստոսի 26-ին: Այս դոմեյնով կայքեր կարող են գրանցել թե՛ Հայաստանի քաղաքացիները, և թե՛ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք:

Անցած տարվա երրորդ կիսամյակում .am-ը նույնպես հաջողություն էր գրանցել` զբաղեցնելով երրորդ տեղը գրանցումների քանակի աճով:

Ավելացնենք նաև, որ այժմ աշխարհում ամենամեծ թվով դոմեյններ գրանցված են Չինաստանում (.cn)` 16.4 մլն, որին հաջորդում են Գերմանիան (.de) և Միացյալ Թագավորությունները (.uk)` համապատասխանաբար` 16 և 10.6 մլն (առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված նկարում):

DomainWire Stat(.am) 2

 

Հիշեցնենք նաև, որ .հայ հայատառ դոմեյնի առաջնային գրանցման փուլը դեռևս չի վերջացել. այն տևելու է մինչև սույն թվականի հունվարի 31-ը:

Աղբյուրը` Centr