Apple-ն այլևս աշխարհի ամենաթանկ ընկերությունը չէ

Alphabet կազմակերպությունը, որի մի մասն է կազմում Google-ը, գերազանցել է Apple-ին՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

NASDAQ բորսայի փակումից հետո Alphabet-ի ակցիայի գինը բարձրացել է: Կորպորացիայի շուկայական կապիտալիզացիան կազմել է մոտ 570 մլրդ դոլար, այն դեպքում, երբ Apple-ի շուկան գնահատվում էր 535 մլրդ:

Apple-ի հանդեպ Google-ի այս հաղթանակը պայմանավորված է նրանով, որ Apple-ը կախվածություն ունի իր հիմնական եկամուտ ապահովող արտադրանքից՝ iPhone-ից, այդ պատճառով ներդրողներն իրենց անվստահությունն են արտահայտել Apple-ի ապագայի վերաբերյալ: Կազմակերպությունը խոստովանել է, որ iPhone-ի սպառման աճը կանգ է առել, ավելին, առաջիկայում հնարավոր է վերջինս ավելի քիչ վաճառվի, քան մեկ տարի առաջ:

Google-ն էլ իր հերթին վստահ է, որ կպահպանի որոնման համակարգերի շրջանում իր առաջատար դիրքերն այն դեպքում, երբ օգտատերերը այժմ հիմնականում նախընտրում են սմարթֆոնային որունումը: Ըստ eMarketer-ի կանխատեսման՝ Google-ը այս և հաջորդ տարի մոտ 32% գումար, որը աշխարհի գովազդատուները ծախսում են հեռախոսային գովազդի վրա: Որոնման համակարգի պոտենցիալ հակառակորդը հանդիսանում է Facebook-ը, որը կղեկավարի շուկայի 20%-ը:

Աղբյուրը՝ cnbc