WhatsApp-ում ավելացվել է խմբային չաթերի մասնակիցների թիվը

iOS-ի և Android-ի համար նախատեսված WhatsApp-ի վերջին թարմացումը թույլ կտա խմբային չաթերում ավելացնել ավել շատ մասնակիցների, քան նախկինում էր հնարավոր։ 100 հոգու փոխարեն հավելվածը թույլ կտա ներառել 256 հոգու:

vzap

Սակայն թարմացումը դեռևս չի իրագործվել այլ հարթակներում, ինչը նշանակում է, որ BlackBerry և Windows հեռախոսների օգտատերերը պետք է մի փոքր սպասեն:

WhatsApp օգտագործողների թիվն այժմ հասնում է ընդհանուր մեկ միլիարդի: Սակայն հարց է առաջանում, որտեղի՞ց է գումար աշխատելու հավելվածը, եթե հրաժարվել է օգտատերերից տարեկան 99 ցենտ անդամավճար գանձելու իր գաղափարից ու գովազդի տեղադրումից:

Աղբյուրը՝ The Next Web