Google-ի ներկայիս ղեկավար (Alphabet Inc.) Սունդար Պիչային (Sundar Pichai) այժմ ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող թոփ մենեջերը: Դրա համար նրան անհրաժեշտ է աշխատել Google-ում մինչև 2019-ը, որից հետո նրան կանցնեն Alphabet-ի բաժնետոմսերը, որոնք ներկայումս գնահատվում են 199 մլն ԱՄՆ դոլար: Բաժնետոմսերը Պիչային կանցնեն պարբերաբար` հավասար չափաբաժիններով ամեն քառորդում:
Այս մասին հայտնի է դարձել կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունից, որը տեղադրվել է ԱՄՆ-ի «Բորսաների և թանկարժեք թղթերի հանձնաժողովի» կայքում:
Սունդար Պիչային ղեկավարում է Google-ի հիմնական բիզնեսը սկսած 2015-ի օգոստոսից` հոլդինգի գլոբալ վերակազմավորումից հետո, որն այժմ կրում է Alphabet անունը:
Աղբյուրը` The Guardian