Ubuntu-ն կինտեգրվի Windows 10-ի հետ

Canonical ընկերությունը, որը զբաղվում է Ubuntu օպերացիոն համակարգի ստեղծմամբ, Microsoft-ի հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում Ubuntu-ն կինտեգրվի Windows 10 օպերացիոն համակարգի հետ: Խոսքը գնում է հենց ամբողջական ընդգրկման և Ubuntu-ն Windows 10-ի ներքո թողարկելու հնարավորության մասին:

Microsoft-ը մտածում է Linux-ի հզորացման մասին, որը պետք է դարձնի Windows 10-ն ավելի գրավիչ օպերացիոն համակարգ արտադրողների համար:

Օգտատերերը կտեսնեն համագործակցության արդյունքը, երբ Windows 10-ի ներքո հասանելի դառնան Ubuntu օպերացիոն համակարգի Unity, Gnome, KDE և այլ գրաֆիկական վահանակները, սակայն առավել հստակ տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուրը՝ ZDNet