Մեկնարկել է iPhone SE-ի և 9,7 դյույմանոց iPad Pro-ի միջազգային վաճառքը

Ինչպես և ակնկալվում էր, Apple ընկերությունը սկսել է 4 դյույմանոց iPhone SE-ի և 9,7 դյույմանոց iPad Pro պլանշետի վաճառքը մի շարք երկրերում: Հիշեցնենք, որ այս երկու սարքերը ներկայացվել էին մարտի 21-ին, իսկ նախնական պատվերներն ընդունվել են մարտի 24-ից:

այ1

Սարքերն այժմ կարելի է գնել հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոնգ-Կոնգ, Չինաստան, Նոր Զելանդիա, Պուերտո-Ռիկո, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Սինգապուր և ԱՄՆ-ի Վիրգինյան կղզիներ: Ապրիլի սկզբից սարքերը կհայտնվեն ևս 50 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստաում:

այ2

iPhone SE-ն առաջարկվում է մոխրագույն, ոսկեգույն, արծաթագույն և ոսկյա-վարդագույն երանգներով՝ 16 կամ 64 ԳԲ ներքին հիշողությամբ: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ մոդելն արժե 399 դոլար, իսկ 64-ը՝ 499: 9,7 դյույմանոց iPad Pro-ն առաջարկվում է նույն գույներով, ինչ iPhone SE-ն՝ 32, 128 և 256 ԳԲ հիշողությամբ: ԱՄՆ-ի համար գինը կազմում է համապատասխանաբար 599, 749 և 899 դոլար՝ միայն Wi-Fi-ով մոդելների, և 729, 879 և 1029 Wi-Fi՝ Wi-Fi + Cellular մոդելների համար:

Աղբյուրը՝ MacRumors