• Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
    • Ինովացիա
    • Սթարթ ափ
    • Ռոբոտաշինություն
  • Տեխնո
    • Ծրագրեր և Խաղեր
    • Հավելվածներ
    • Դիզայն և Կոդ
  • Ցանց
    • Սոցիալական
    • Անվտանգություն
    • Լայֆ Հաք
    • Թեսթեր/համեմատություններ
  • Սարքավորումներ
    • Համակարգչային
    • Մոբայլ
    • Կենցաղային տեխնիկա
    • Համալրիչներ
    • Հարակից պարագաներ
  • Զանազան
    • Ֆիլմեր
    • Հայտնիներ
    • Բլոգ
Շաբաթ, 10 Ապրիլի, 2021
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
    • Ինովացիա
    • Սթարթ ափ
    • Ռոբոտաշինություն
  • Տեխնո
    • Ծրագրեր և Խաղեր
    • Հավելվածներ
    • Դիզայն և Կոդ
  • Ցանց
    • Սոցիալական
    • Անվտանգություն
    • Լայֆ Հաք
    • Թեսթեր/համեմատություններ
  • Սարքավորումներ
    • Համակարգչային
    • Մոբայլ
    • Կենցաղային տեխնիկա
    • Համալրիչներ
    • Հարակից պարագաներ
  • Զանազան
    • Ֆիլմեր
    • Հայտնիներ
    • Բլոգ
ԱնվտանգությունԼայֆ ՀաքՀայաստանՍոցիալական

Ապատեղեկատվություն տարածող, գումար աշխատող և ադրբեջանամետ կայքերի ամբողջական ցանկը (վերլուծություն, թարմացվող)

05.04.2016

Քանի որ սոցցանցերում անընդհատ տարածվում են ապատեղեկատվություն տարածող, գումար աշխատող և ադրբեջանամետ կայքերի բազմաթիվ ցուցակներ, ittrend.am-ը ներկայացնում է այդ կայքերի դասակարգված վերլուծություն՝ շփոթություններից զերծ մնալու համար:

Դիտարկված կայքերը և վիդեո պորտալները բաժանվել են 4 խմբի.

1. Բացահայտ ադրբեջանական կայքեր,
2. Կայքեր, որոնք օգտվում են առիթից և գումար աշխատում գովազդի վրա ու վաճառում քլիքներ,
3. Հարթակներ, որտեղ օգտատերերը տեղադրում են տեսահոլովակներ և հղումներ,
4. Ռուսական և օտարերկրյա կայքեր, որոնք տարածում են ինֆորմացիա` վերցված բաց աղբյուրներից, որը կարող է տագնապ առաջացնել հայ ընթերցողի մոտ:

Խումբ 1 (բացահայտ ադրբեջանական կայքեր)

1. armenia.az  կայքը գործում է 2010 թվականից, աշխատում է հայերեն և ռուսերեն լեզուներով: Կայքի թիրախային լսարանը հայալեզու և ռուսալեզու ընթերցողներն են: Կայքը ներկայացնում է ադրբեջանամետ տեսակետներ ցանկացած հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական դեպքերի լուսաբանման ժամանակ: Կայքը աշխատում է երկարակյաց պլանների իրագործման ուղղությամբ:

2. armenianreport.com կայքը ստեղծվել է 2014-ին, իբր թե հայկական սփյուռքի կողմից` ներկայացնելու համար նրանց տեսակետը Հայաստանի մասին: Կայքում խոսվում է Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի ամենաթողությունների մասին: Կայքը ռուսերեն լեզվով է և նպատաուղղված է ռուսալեզու հանրությանը: Կայքը լուսաբանում է նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և աշխարհում տեղի ունեցող նորությունները:

3. cbs.az կայքը գործում է 5 լեզվով` հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն: Կայքը բացահայտ ադրբեջանական է և ներկայացնում է ադրբեջանի տեսակետը տեղի ունեցած դեպքերի մասին: Կայքը լուսաբանում է նաև աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող նորությունները: Կայքը ունի էջեր Facebook-ում, YouTube-ում, Twitter-ում և Google+-ում: Բոլորն էլ աշխատում են բազմալեզու ֆորմատով:

4. irevanaz.com  կայքը ստեղծվել է 2006 թվականին: Ինչպես գրված է կայքում, «Իրեվան» լրատվավերլուծական կենտրոնն ստեղծվել է 2006 թվականին՝ Հարավային Կովկասի երկրների զարգացման պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական, ազգամիջյան ընդհարումների բնագավառում հետազոտություններ անցկացնելու նպատակով: Կայքը բացահայտ ադրբեջանական է և գործում է հայերեն և ռուսերեն լեզուներով: Թիրախային լսարան` հայախոս և ռուսախոս հանրություն:

5. Oxu.az ադրբեջանական կայքն աշխատում է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Կայքի թիրախային լսարանն ադրբեջանական և ռուսական հանրությունն է: Կայքը հասանելի է Facebook-ում և Twitter-ում, ինչպես նաև ունի iOS և Android հավելվածներ:

Screenshot_2016-04-03-23-23-42

6. haqqin.az – ադրբեջանական կայք, որը գործում է 2012 թվականից: Տարածում է դեպքերի մասին ադրբեջանական տեսակետը: Կայքն աշխատում է ռուսերեն լեզվով:

7. Ilham Aliyev-ի Twitter-յան էջ – Ադրբեջանի նախագահն ունի միանգամից երկու էջ Twitter-ում` մեկը նախատեսված է անգլախոս լսարանի համար, մյուսը` ադբեջանախոս:

Խումբ 2 (կայքեր, որոնք օգտվում են առիթից և գումար աշխատում գովազդի վրա ու վաճառում քլիքներ)

1. besthinfo.ru – կայքը տրաֆիկ ապահովելու նպատակով տարբեր խուճապային տրամադրություններ սերմանող տեսանյութեր է տեղադրում: Ֆեյսբուքի միջոցով նաև այլ իրենց “հաճախորդների” համար լայքեր հավաքող հրապարակումներ է անում:

2. bigbat.am – Նույն 1 կայքի նման:

3. goodinfo.am կայքը հայկական է և տեղադրում է տարատեսակ տեղեկատվություն` կապված վերջին իրադարձությունների հետ, դիտումների քանակ ապահովելու համար:

4. hayerjan.ru կայքում տեղադրված են տարատեսակ գովազդներ, բոլոր ղարաբաղա-ադրբեջանական թեմայով նյութերի վրա` գումար աշխատելու նպատակով:

5. hayojax.am. նույնպես գումար են աշխատում գովազդի վրա` տարածելով տարատեսակ տեղեկատվություն վերջին օրերի իրադարձությունների մասին:

6. haynews.net. նույն կերպ, ինչպես և hayojax.am-ը, այս կայքը գումար է աշխատում գովազդի վրա` տարածելով տարատեսակ տեղեկատվություն վերջին օրերի իրադարձությունների մասին:

7. i-pr.am-ը դիտելիության քանակ է ապահովում ռազմական իրադարձությունների ֆոնի վրա` տեղադրելով մահացած զինվորների լուսանկարներ: Ներկայումս կայքն անջատված է:

8. armcrimenews.com-ը տարածում է չստուգված և հորինած լուրեր վերջին իրադարձությունների հետ կապված` այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով: Նման նյութերից են, օրինակ, «Գեներալ Մանվելի 10.000-ոց զորամիավորումը մտավ Ադրբեջան» և նմանատիպ այլ թեմաներ, որոնք վերնագրված են այնպես, որ հետաքրքրություն առաջացնեն լսարանի մոտ, սակայն չեն համապատասխանում իրականությանը:

9.  hay1.ru– վիդեո պորտալ, որը սեփական տրաֆիկի ապահովման համար տեղադրում է նաև ադրբեջանամետ քարոզչական տեսանյութեր:

10. bloghay.ru – հայկական տեղեկատվական կայք, որը մուտք գործելուց օգտատերի առջև հայտնվում է մի պատուհան, որում անհրաժեստ է սեղմել«Այո» կոճակը` կայքի դիտումը շարունակելու համար, ինչը ակնհայտ Like-եր հավաքելու նպատակ է հետապնդում:

Խումբ 3 (հարթակներ, որտեղ օգտատերերը տեղադրում են տեսահոլովակներ և հղումներ)

Տվյալ կայքերը օրինական ու նորմալ ընկերություններ են, սակայն քանի որ հնարավորություն են տալիս գրանցված օգտատերերին իրենց միջոցով գումար աշխատել, շատ պատեհապաշտ օգտատերեր տեղադրելով տեսանոյւթ կամ հղում, գլխագրում նշում են կպչուն ու բացահայտ սուտ պարունակող տեսանյութեր, նպատակ ունենալով գումար աշխատել:

1. videochart.net
2. playreplay.me
3. moevideo.net
4. crolik.xyz– վերջինս հղումներ կարճացնող ծառայություն է, որտեղ կրկին օգտատերերը տեղադրում են հղումներ, և ամեն հղումի հետ բացվում է այլ գովազդային կայք, որի ցուցադրությունից հղում տեղադրողը գումար է վաստակում:

5. lavvideo.ru – սա վիդեոբլոգ է, որը ստեղծվել է Հայաստանում և որում հնարավոր է գրանցվել ու տեղեդրել տարատեսակ տեսահոլովակներ: Կապված սահմանային դեպքերի հետ բլոգում տեղադրվում են կպչուն վերնագրերով տեսահոլովակներ, որոնք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:

Screenshot_2016-04-03-23-22-53
Տեսանյութը Դոնբասի ռազմական գործողություններից է:
Screenshot_2016-04-03-23-24-45
Ալիևի նմանակի տեսանյութը, որը թեմայի հետ բացարձակ կապ չունի:

 

Screenshot_2016-04-03-23-23-14
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման պահը:

Խումբ 4 (Ռուսական և օտարերկրյա կայքեր, որոնք տարածում են ինֆորմացիա` վերցված բաց աղբյուրներից, որը կարող է տագնապ առաջացնել հայ ընթերցողի մոտ)

Տվյալ կատեգորիայի կայքերը նորմալ կայքեր են, սակայն ա) հնարավոր է այդ կայքերում վճարովի հիմունքներով լոբիստական նյութեր տեղադրե, բ) ինֆորմացիա վերցնում են ինչպես ՀՀ ՊՆ, Այնպես էլ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից, որոնք ապատեղեկատվություն կամ հերյուրանք ն տարածում, ուստի այս կայքերից նյութեր վերահրապարակելը խորհուրդ չի տրվում:

1. vestikavkaza.ru կայքը ստեղծվել է 2014-ին և գրանցվել է ՌԴ-ում (Роскомнадзор – № ФС77-57235): Կայքը գործում է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կայքն անդրադառնում է բոլոր կովկասյան երկրների նորություններին: Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական իրադարձությունների հետ կապված դեպքերը լուսաբանում է բացահայտ ադրբեջանամետ քողի ներքո: Կայքը առկա է գրեթե բոլոր հայտնի սոցիալական կայքերում, ինչպես նաև YouTube-ում, Google-ում և Instagram-ում:

2. politrus.com կայքը ռուսական է, գործում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և վրացերեն լեզուներով: Կայքն անդրադառնում է Ռուսաստանում և Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձություններին: Տարածում է նաև ադրբեջանամետ տեղեկատվություն: Կայքն ունի Facebook-յան էջ:

3. oximity.com–ը միջազգային միլիոնանոց լսարան ունեցող կայք է: Կայքը գործում է վեց լեզվով, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին վեբ-կայք` անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և իսպաներեն: Կայքն առկա է սոցիալական բոլոր հայտնի հարթակներում, ինչպես նաև ունի սեփական բջջային հավելված: Կայքի ռուսական տարբերակում(հիմնականում վճարովի հիմունքներով) հրապարակվում են բացահայտ ադրբեջանական տեսակետը քարոզող նյութեր:

4. ria.ru–ն ռուսական Ria Agency-ի տեղեկատվական հարթակն է: Կայքն անդրադառնում է Ռուսատատնում, Անդրկովկասում և աշխարհում տեղի ունեցող նորություններին: Կրկին լայվնյուզի խնդիրն է առկա, հատկապես որ խմբագրակազմը ադրբեջանամետ լրագրողներ են: Կայքը առկա է Facebook-ում, Twitter-ում, VK-ում, Odnoklasniki-ում, Google-ում, YouTube-ում և Instagram-ում:

5. interfax.ru –ը ռուսական լրատվական գործակալության կայքն է: Նույն խնդիրն ունի ինչ լայֆնյուզն ու ռիան:

Թարմացում 08.04. հայտնաբերվել է նաև hratap.ru կասկածելի կայքը, որը ակնհայտ ստեր է տարածում ու Facebook սոցցանցում ֆեյք էջերով խմբեր է ստեղծում՝ ապատեղեկատվությունը տարածելու համար:

Կարդացեք նաև.

Ինչ անել, որ տեղեկատվությունը մեր դեմ գործող զենք չդառնա

Նոր վիրուս Facebook-ում

Ինչպես Facebook-ում ազատվել կեղծ տեղեկատվության ստացումից

Թե ինչպես են ոմանք օգտագործում Ղարաբաղի դեպքերը

Սամվել Մարտիրոսյան. ինչպես պաշտպանել Facebook-յան էջը հաքերներից

Ո՞ր կայքերից ու սոց. էջերից ստանալ ՀԱՎԱՍՏԻ ինֆորմացիա

Share on FacebookShare on Twitter
05.04.2016

Կարդացեք նաև

6 պարզ քայլ, ինչպե՞ս պաշտպանվել հաքերային հարձակումներից և ապահովագրել Ձեր Ֆեյսբուքյան էջերը

#Պադվալում 14․ Արհեստական բանականություն (Մաս 2)- Ի՞նչ է մեզ սպասվում

Beeline-ը նորից վաճառվում է․ գնորդը հայտնի է

Ադրբեջանական հաքերները զինվորական փաստաթղթեր են տարածում

#Պադվալում 13․ Ինչո՞ւ են ժապավենով արված լուսանկարներն ավելի որակյալ․ լուսանկարչության էվոլյուցիան

ԹԵՐՄՈ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ

բեռնել ավելին

Լրահոս

Հայաստանում ավելի քիչ են սմարթֆոններով լրտեսում միմյանց

09.04.2021

Դոքսինգը բիզնեսում. ինչպես են չարագործները օգտագործում ընկերությունների մասին տեղեկատվությունը դրանց դեմ

09.04.2021

«Թվիթեր»-ը 2020 թվականին ավելի քան 3.7 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել

09.04.2021

«Հասցված վնասի չափը կարող է հասնել տասնյակ հազարավոր ռուբլիների». խարդախները Telegram բոտերի միջոցով զբոսաշրջիկներին խաբելու նոր տարբերակ են գտել

09.04.2021

Ռուսաստանը ծրագրում է միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռչել Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն

09.04.2021

NASA-ն հրապարակել է եղանակի առաջին կանխատեսումը Մարսից

09.04.2021

Apple-ի խառը իրականության ակնոցները ներկայացվելու են առաջիկա ամիսների ընթացքում

08.04.2021

533 միլիոն Facebook-ի օգտագործողների անձնական տվյալները և հեռախոսները արտահոսել են համացանց

08.04.2021

Google-ին մեղադրել են Android սմարթֆոնների օգտատերերին հետևելու համար. Financial Times

08.04.2021

SpaceX-ը տիեզերք է արձակել 60 Starlink արբանյակ (տեսանյութ)

08.04.2021

ԱՄՆ ազգային արխիվը մտադիր է հրապարակել Թրամփի՝ նախագահության ընթացքում Twitter-ում արած բոլոր գրառումները

08.04.2021

Samsung-ն արտոնագրել է իր առաջին ծալվող պլանշետը

07.04.2021

WhatsApp-ի նոր գործառույթը կհեշտացնի iOS և Android սարքերի միջև տվյալների փոխանցումը

07.04.2021

Թիմ Քուկն ակնարկել է՝ Apple-ը սեփական ավտոմեքենաները մշակելու շուրջ աշխատանքներ է տանում

07.04.2021

ՆԱՍԱ-ի մարսագնացին ամրացված ուղղաթիռն առաջին լուսանկարն է ուղարկել Մարսից

07.04.2021

Համաշխարհային շուկայում չիպերի պակասը հասել է ճգնաժամային կետի. Ford-ը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել բեռնատարների արտադրությունը. մեքենաները և հեռախոսները ավելի կթանկանան

06.04.2021

GR 86. Toyota-ն 2022-ին նոր սպորտային մեքենա կհանի վաճառքի (լուսանկարներ)

06.04.2021

«Սա լավ ճանապարհ է, բայց…». Իլոն Մասկը «Ամուռ-ՍՆԳ» հրթիռակրի նախագծի վերաբերյալ խորհուրդներ է տվել ռուս ինժեներներին

06.04.2021

Xiaomi-ն գլխավորում է ամենահզոր ֆլագմանների և միջին բյուջետային սմարթֆոնների վարկանիշը

05.04.2021

Ցուկերբերգի հեռախոսահամարը նույնպես հայտնվել է 533 մլն օգտատերերի՝ համացանց արտահոսած տվյալների շարքում

05.04.2021

LG-ն դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը

05.04.2021

Նոր iPhone SE-ն կարող է սելֆի ֆոտոխցիկի անցք ունեցող էկրան ստանալ

05.04.2021

Հայտնի են Android համակարգով աշխատող ամենահզոր սմարթֆոնները

05.04.2021

Ասեղնագործ նախշազարդ սրահ, խորհրդանշական գույն և հիբրիդային ուժային համակարգ. թյուներները ներկայացրել են Bentley Bentayga-ի հատուկ պատվերով մոդելը (լուսանկարներ)

02.04.2021
բեռնել ավելին

Միացե՛ք մեզ

16.5K Fans

Լայֆ հաք

NASA-ի նոր չելլենջը.Երկիր՝ պատրաստված Lego-ից

22.04.2020

COID-19․ Ֆեյսբուքյան բոցեր

23.03.2020

Tesla-ի «ուղեղը» մոլորեցրել են մի կտոր մեկուսիչ ժապավենով

21.02.2020

Բեռլինի բնակիչը «վիրտուալ խցանում» է առաջացրել Google Maps-ում

03.02.2020

Google-ի նոր հավելվածում հրահանգներ են՝ կյանքի հնարավոր իրավիճակների համար

03.02.2020

Հայաստան

6 պարզ քայլ, ինչպե՞ս պաշտպանվել հաքերային հարձակումներից և ապահովագրել Ձեր Ֆեյսբուքյան էջերը

14.07.2020

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը

14.07.2020

#Պադվալում 14․ Արհեստական բանականություն (Մաս 2)- Ի՞նչ է մեզ սպասվում

13.07.2020

Beeline-ը նորից վաճառվում է․ գնորդը հայտնի է

10.07.2020

Ադրբեջանական հաքերները զինվորական փաստաթղթեր են տարածում

08.07.2020

Սոց․ ցանցեր

Facebook-ը 13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակ կստեղծի

19.03.2021

Facebook Messenger հավելվածում խափանումներ են եղել

09.03.2021

Facebook-ը կվերացնի քաղաքական գովազդի արգելքը

05.03.2021

TikTok-ը հեռացնելու է ինքնասպանության կոչ պարունակող տեսանյութերը

03.03.2021

«Twitter»-ը կպիտակավորի հաղորդագրությունները, որոնք ապատեղեկատվություն են պարունակում

02.03.2021

Soft

  • Dr.Web CureIt
  • Mozilla Thunderbird 60.8.0
  • Kaspersky Virus Removal Tool 15.0.19.0
  • Opera 62.0.3331.66
  • GIMP 2.10.12-2
  • Adobe FlashPlayer (full) 32.0.0.223
  • Python 3.7.4
  • Mozilla Firefox 68.0
  • XAMPP 7.3.7
  • Chromium build 675824

Մեջբերումներ անելիս հղումը ittrend.am-ին պարտադիր է: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ittrend.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն ittrend.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

23 Դավիթ ԱնհաղթԵրևան, Հայաստան

[email protected]

Մենք սոցցանցերում