Ինչպե՞ս ընտրել լավագույն աշխատակիցներին. Google-ի, Amazon-ի, Apple-ի և Facebook-ի գաղտնիքները

Google, Facebook, Apple, Amazon ընկերությունները տարեկան ստանում են ավելի քան կվադրիլիոն ռեզյումե, բայց աշխատանքի են ընդունում միայն լավագույն թեկնածուներին և ունեն ընտրություն կատարելու իրենց չափանիշները: Սակայն լավագույններին ընտրելու գործում նրանք առաջնորդվում են ոչ թե ինտերնետում եղած ստանդարտ հարցերով, այլ մշակում են սեփական միջոցները, որը կարող եք ինքներդ կիրառել, որպեսզի վստահ լինեք, որ ձեր կազմակերպության համար ընտրել եք լավագույն թեկնածուի:

  1. Զանգահարեք 15 րոպե շուտ կամ ուշ նշանակված ժամից, որպեսզի ստուգեք՝ ինչքանով է պոտենցիալ աշխատակիցը պատրաստակամ խոսել աշխատանքից ամենաանհարմար պահին:

ա1

2. Հարցազրույցն անցկացրեք սխալներով և անկանխատեսելի, որպեսզի ստուգեք պոտենցիալ աշխատակցի արագ կողմորոշվելու ունակությունը: Անկանխատեսելի իրավիճակներում մարդիկ լավագույնս են արտահայտում իրենց իսկական էությունը:

ա2

3. Հարցազրույցի ժամանակ ստեղծեք անհարմար պայմաններ, որպեսզի տեսնեք, թե թեկնածուն ինչպես է հարմարվում դրանց: Ճկունությունը և հարմարվողականությունն իրոք շատ անհրաժեշտ են աշխատանքի մեջ:

ա3

4. Հարցազրույցի ընթացքում արեք մի շարք սխալ դիտարկումներ, որպեսզի տեսնեք թեկնածուի հուզվելու և շփոթության մեջ հայտնվելու աստիճանը:

ա4

5. Խնդրեք թեկնածուին, որպեսզի նա լուծի Ձեր սեփական սպեցիֆիկ խնդիրը, որպեսզի ազատվեք այդ խնդրից: Այդպիսով և՛ կստուգեք թեկնածուի կրթվածության մակարդակը, և՛ ստիպված չեք լինի վճարել խնդրի լուծման համար:

ա5

6. Հարցազրույցի ընթացքում հաճախակի ներսուդուրս արեք, որպեսզի գտնեք մարդկանց, ում աչքերն առկայծում են նույնիսկ այն ժամանակ, երբ որոշակի անհարմարավետությունների են բախվում: Երբեք մի՛ ստեղծեք հարմարավետ պայմաներ թեկնածուի համար:

ա6

7. Տվեք նույն հարցերը կրկին ու կրկին, որպեսզի ճշտեք հավաստիությունը: Արդար թեկնածուն ամեն անգամ կտա նույն պատասխանը:

ա7

8. Հարցազրույցը վարեք երկու հոգով, որպեսզի տեսնեք, թե ինչպես է իրեն պահում թեկնածուն ճնշող միջավայրում: Լավագույն թեկնածուն կկարողանա իրեն ճիշտ դրսևորել ստրեսային իրավիճակում և միաժամանակ ուշադրությունը կսևեռի երկու կողմի վրա էլ:

ա8

9. Հարց տվեք, իսկ հետո սկսեք աղմուկով մուտքագրել, որպեսզի գտնեք մարդկանց, ովքեր ուշադրությունը միշտ կենտրոնացնում են կարևոր խնդրի վրա՝ հաշվի չառնելով շեղող հանգամանքները:

ա9

10. Երեք ամիս անց զանգահարեք աշխատակցին և առաջարկեք աշխատանք, որը նա չէր փնտրում, որպեսզի գտնեք մարդկանց, ովքեր կողմնորոշվել են ընտրության հարցում: Սա լավ մարտավարություն է, որպեսզի պարզեք, թե արդյո՞ք թեկնածուն իսկապես նվիրված է աշխատանքին և պատրաստ է պայքարել դրա համար, թե՞ առաջին իսկ հնարավորության դեպքում կվազի ավելի լավ առաջարկի հետևից:

ա10

Աղբյուրը՝ Lifehacker