HP-ն թողարկել է աշխարհի ամենաբարակ նոթբուքը

Սա Spectre-ն է՝ HP-ի նոր շքեղ լափթոփը: Այն անհավանական բարակ է՝ ընդամենը 10.4մմ, ավելի բարակ, քան MacBook Air-ը (17 մմ) և 12 դյույմանոց MacBook-ը (13 մմ): Սակայն HP Spectre-ն ավելի ծանր է, քան MacBook Air-ը և 12 դյույմանոց MacBook-ը:

սլիմ2

Չնայած իր նուրբ դիզայնին և թեթև քաշին՝ իր հնարավորություններով այն չի զիջում ավանդական լափթոփներին: Մասնավորապես, այն ունի ամբողջական չափսով Intel Core i պրոցեսոր, այլ ոչ թե մոբայլ Core m պրոցեսոր, որոնք նախատեսված են ավելի բարակ համակարգիչների համար և դանդաղեցնում են աշխատանքը:

սլիմ3

Լափթոփն ունի full HD 1080p 13.3 դյույմանոց էկրան, ինչը չի կարելի ասել MacBook Air-ի մասին: Այն նաև օգտագործում է նոր USB-C ստանդարտը՝ լիցքավորման և այլ սարքերի հետ միանալու համար:

սլիմ4

HP Spectre-ն արժի 1,169 դոլար, որը գրեթե նույն գինն է, ինչ 13 դյույմ երկարությամբ MacBook Air-ը: Այն հանդես է գալիս պղնձագույն/ոսկեգույն տարբերակներով: HP-ի խոսքերով՝ գույնն ընտրված է սարքին «ջերմություն» հաղորդելու և որպես զարդ ներկայացնելու համար:

Աղբյուրը՝ Tech Insider