Viber մեսենջերը խմբային և մասնավոր չաթերի համար գործարկել է end-to-end կոդավորումը: Այս մասին տեղեկացվում է հավելվածի Android տարբերակի նկարագրության մեջ: Նշվում է նաև, որ կոդավորումը հասանելի է բոլոր հարթակների համար: Օգտատերերը կկարողանան նաև թաքցնել իրենց նամակագրությունը` պահպանելով դրանք չթույլատրված մուտքերից:
Ամբողջ աշխարհով մեկ end-to-end կոդավորումը հասանելի կլինի մի քանի ամսվա ընթացքում, այն կհայտնվի Viber 6.0 տարբերակում: Ընկերությունը անվտանգության ցուցիչների նոր նշաններ կգործարկի, օրինակ` չաթի մոխրագույն կողպեքը ցույց կտա, որ նամակները կոդավորված են, կանաչը, որ օգտատիրոջ նույնականացման բանալին անընդհատ վերահսկվում է, կարմիրը կնշանակի, որ կամ զրուցակիցը փոխել է հեռախոսի հիմնական համարը, կամ հայտնաբերվել է որևէ երրորդ անհատի հարձակում:
Այն հարցեին, թե արդյոք ընկերությունը պետական մարմինների կողմից պահանջի դեպքում կտրամադրի նրանց մասնավոր նամակագրության ձայնագրությունները, ընկերությունում ասել են, որ այո, սակայն հավելել են, որ Viber-ը չի կարող տրամադրել նման տեղեկատվություն, քանի որ նամակագրությունը չի պահպանվում ընկերության սերվերներում:
Հավելվածի նոր տարբերակում օգտատերերը կկարողանան նաև թաքցնել չաթերը: Դրանց մեջ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի հավաքել քառանիշ թիվ:
Օգտատերը կստանա թաքնված չաթերում նոր նամակների մասին ծանուցումներ, սակայն դրանցում նշված չի լինի նամակի տեքստը:
Հավելենք նաև, որ այս տարվա ընթացքում վերջնական կոդավորման մասին հայտարարել է նաև մեկ այլ մեսենջեր` WhatsApp-ը:
Աղբյուրը` VC