Բոտերի մրցարշավը շատ թեժ է Telegram-ում, որը ավելի քան 1 մլն դոլար է առաջարկում ծրագրավորողներին՝ իր չաթային հավելվածի համարնոր բոտեր ստեղծելու համար: Յուրաքանչյուր բոտի համար կտրամադրվի 25.000 ԱՄՆ դոլար: Պետք է ընդամենը յուրահատուկ բոտ ստեղծել` ընկերության Bot API-ի միջոցով:
Telegram-ը հայտարարել է նաև, որ դրանք կարող են լինել այլ հարթակներից ինտեգրված բոտեր, որոնք, սակայն, պետք է աշխատեն նույնքան արագ, որքան բնօրինակները:
Բոտը պետք է նաև կիրառելի լինի օնլայն ռեժիմում: Իր նոր թողարկված թարմացման մեջ ընկերությունը ցուցադրել է մի քանի բոտերի օրինակներ, ինչպիսիք են @youtube-ը կամ @foursquare-ը` ծրագրավորողներին նոր տեսակի բոտերի գաղափարներ տալով:
Բոտերի մրցարշավը կավարտվի այս տարեվերջին. մասնակցելու համար անհարժեշտ է պարզապես կապ հաստատել BotSupport-ի հետ` օգտագործելով #BotPrize հեշթեգը:
Աղբյուրը` The Next Web