Թողարկվել է «Համախումբ» հավելվածը, որը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ, կոչված է պայքարելու ադրբեջանական և թուրքական հակահայկական ագրեսիայի դեմ:
Այս Chrome-հավելվածը կարող է օգնել տեղեկատվական «պատերազմի» ժամանակ, քանի որ այն թույլէ տալիս միասնական նամակ ուղարկել միջազգային կազմակերպություններին և աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հակահայկական քարոզչության վրա:
Հավելվածն աշխատում է Chrome դիտարկչում և գործում է Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում: Հետագայում հնարավոր է նաև հավելվածի մոբայլ տարբերակի թողարկում: