Facebook-ում կհայտնվեն ինքնաոչնչացող նամակներ

Վերջին ժամանակներում անձնական անվտանգության գաղափարն ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում տեխնոլոգիական հսկաների օջակարգում: Facebook-ը, օրինակ, վերջերս ձեռք է բերել WhatsApp մեսենջերը, որը ունի end-to-end կոդավորում: Կարծես թե 21-րդ դարում տվյալների պահպանման հաջորդ քայլը կլինի ինքնաոչնչացող նամակների գործարկումը, որն, ըստ շշուկների, շուտով հասանելի կլինի Facebook-ի Messenger հավելվածում:

Այս ինֆորմացիան հայտնվել է Twitter-յան @iOSAppChanges էջում, որտեղ հրապարակվել են Messenger-ի iOS տարբերակի հաջորդ թարմացման լուսանկարները: Դրանցում երևում է, թե ինչպես են օգտատերերը հնարավորություն ստանում որոշել, թե որքան է «ապրելու» իրենց նամակը` մի քանի րոպե, օր, ամիս, թե տարի: Երբ նշված ժամանակահատվածը վերջանա` նամակն ինքստինքյան կոչնչանա, և օգտատերը հնարավորություն չի ունենա տեսնել այն իր նամակագրությունների մեջ:

Սրանից բացի՝ Facebook-ը պլանավորում է թողարկել գաղտնի չաթերի ծառայությունը, որը երկկողմանի կկոդավորի նամակագրությունը։

Աղբյուրը` Twitter