Model X-ը, որը Tesla ընկերության ամենամատչելի և ամենաարագ մոդելն է ունի բիոզենքերից պաշտպանության ֆունկցիա: Ավտոմեքենան համալրված է օդի այնպիսի հզոր ֆիլտրով, որ կարող է պաշտպանել վարորդին և ուղևորներին կենսաբանական զենքի ազդեցությունից:
Tesla-ն իր պաշտոնական էջում գրել էր, որ այժմ փորձարկվում է մեքենայի դիմադրողականությունը բիոլոգիական զենքերի ազդեցության նկատմամբ:
Թեստը շատ պարզ էր: Մեքենան տեղակայված էր հատուկ ավտոտնակում և փակված էր պլաստիկ հերմետիկ շերտով, որի մեջ օդի աղտոտվածության մակարդակը բարձրացվել էր մինչև 1000µg/մ3, ինչը շատ մահացու է մարդու օրգանիզմի համար: Օրինակ՝ Լոնդոնում օդի աղտոտվածության ցուցանիշը 16 µg/մ3 է, իսկ Պեկինում` 56 µg/մ3:
Փորձարկման ընթացքում Model X-ի դռները հերմետիկ փակված էին, իսկ օդի ֆիլտրման համակարգը, որը ստացել է HEPA հավաստագիր, միացված էր: Արդյունքները ներկայացված են ստորև տեղադրված գրաֆիկում: Համակարգը կարողացել է մաքրել օդը ավտոմեքենայի ներսում՝ հասցնելով այն թույլատրելի սահմաններին:
Ինչպես Twitter-ում գրել էր Էլոն Մասկը` բիոլագիական զենքից պաշտպանությունը պարզապես մարքեթինգային քայլ չէ, այլ իրականում աշխատող համակարգ:
Իհարկե, այս համակարգը պետք է վերջնական փորձարկում անցնի նաև համապատասխան մարմինների կողմից:
Աղբյուրը` Mashable