Google ընկերությունն աշխատում է նոր զբոսաշրջային հավելվածի վրա, որը ներառում է Google Maps-ի և Google Now-ի լավագույն ֆունկցիաները: Նոր ծառայությունը, հավանաբար, կստանա Trips անվանումը: Սակայն այն դեռ պատրաստ չէ հանրային թողարկման համար և չկա հավելվածների խանութում:
Google Trips-ն առայժմ միայն փորձարկվում է: Հավելվածն օգտագործում է տվյալներ Gmail-ից, որպեսզի պատրաստի առանձին տեղեկատվական բլոկներ զբոսաշրջիկների համար: Այդկերպ ամրագրած տոմսերի, հյուրանոցների և ռեստորանի սեղանների մասին ինֆորմացիան հավաքվում է մեկ տեղում: Հավելվածն ավտոմատ կերպով բլոկներ կպատրաստի անցյալ և ապագա ուղևորությունների մասին։
Google Trips-ում կլինի նաև առաջարկությունների բաժին, որը խորհուրդ կտա, թե ուր գնալ մոտակայքում, որտեղ ճաշել և ինչ փոխադրամիջոցներից օգտվել: Օգտատերերը կկարողանան նաև կարծիքներ թողնել այն հաստատությունների մասին, որտեղ եղել են։
Դեռ հայտնի չէ, թե երբ կթողքակվի հավելվածը: Հետաքրքրված անձինք կարող են բաժանորդագրվել Local Guides ծրագրին, որպեսզի հնարավորինս շուտ ստանան բետա-թեստի հասանելիություն:
Աղբյուրը՝ 9to5 Google