Nokia-ն շուկա կվերադառնա Android սմարթֆոններով

Nokia սմարթֆոնները կրկին շուկա դուրս կգան, սակայն այժմ դրանք կաշխատեն Android օպերացիոն համակարգով:

Ընկերությունը հայտարարել է, որ լիցենզավորում է իր բրենդը և ինտելեկտուալ սեփականությունը՝ զրոյից ստեղծելով HMD Global Oy ընկերությունը: Այն խոստացել է ապահովել թողարկվող HMD Global ապրանքների բարձր որակը:

Nokia-ն պատրաստվում է թողարկել Android սմարթֆոններ և պլանշետներ: Ինչ վերաբերում է Nokia-ի «ոչ խելացի» հեռախոսներին, ապա դրանք կթողարկվեն թայվանական Foxconn-ին պատկանող FIH Mobile ապրանքանիշի ներքո:

Աղբյուրը՝ Nokia, HMD Global