Դատական գործընթացում Ամերիկայի Փենսիլվանիա նահանգի բնակիչ 36-ամյա Ռայան Քոլինզը ընդունել է այն փաստը, որ գողացել է ավելի քան 100 հայտնի մարդու անձնական տվյալ: Նրան սպառնում է ազատազրկում մի քանի տարով:
Վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հայտնի մարդկանց տվյլաները գողացվել և տեղադրվել են համացանցում: Տուժածների շարքերում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ջեննիֆեր Լոուրենսը, Աննա Կենդրիկը, Քելի Գարները, Էմա Սթոունը, երգչուհիներ Ռիհաննան և Ավրիլ Լավինը: