Նուբար Աֆեյանը` MIT հոգաբարձուների խորհրդի անդամ

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը (MIT) ընտրել է հոգաբարձուների խորհրդի 10 ժամանակավոր և 2 ցմահ անդամների: Ժամանակավորների թվում է նաև հայազգի Նուբար Աֆեյանը, ով  գիտությունների թեկնածու է` կենսաքիմիական ինժեներիայի գծով և հանդիսանում է բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ: Խորհուրդն ընդհանուր առմամբ կազմված է 76 անդամներից:

Նուբար Աֆեյանը գիտական նորարարությունների ոլորտում ներդրումներ կատարող Flagship Ventures ընկերության հիմնադիրն է: Իր երեսնամյա կարիերայի ընթացքում նա եղել է ավելի քան 38 գիտական և տեխնոլոգիական ստարտափերի համահիմնադիր և այժմ մի շարք ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է:

Noubar Afeyan 2

Սկսած 2000 թվականից` Նուբար Աֆեյանը հանդիսանում է ՄՏԻ-ի Sloan մենեջմենթի  դպրոցի ավագ դասախոս: Նա նաև UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուներից է, ինչպես նաև Aurora մրցանակաբաշխության համահիմնադիրը: